Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոյի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ

12:00, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2024 թ.
Լուկաշենկոյի հայտարարությունից հետո Բելառուսի դեսպանը կանչվել է Ղազախստանի ԱԳՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունից հետո Ղազախստանում Բելառուսի դեսպան Պավել Ուտյուպինը կանչվել է երկրի արտգործնախարարություն։

«Ղազախստանը վարում է հավասարակշռված և խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար նորմերին համապատասխան։ Համոզված ենք, որ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ որոշ երկրներ ձգտում են օգուտ քաղել Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով:

5032 | 0
Facebook