Հնդկաստանի Անդհրա Պրադեշ նահանգում գտնվող դեղագործական գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, մոտ 40-ը՝ վիրավորվել, հայտնում է The Times of India թերթը։
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել ճաշի ընդմիջման ժամանակ, ուստի արտադրամասում ավելի քիչ աշխատակիցներ են եղել։
Ողբերգության հետաքննությունը շարունակվում է։