Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 10 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նախագահ Հարիսին»․ Օբամա

14:24, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ.
«ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նախագահ Հարիսին»․ Օբամա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել է իր վաղեմի քաղաքական դաշնակից Քամալա Հարիսի թեկնածությունը՝ Չիկագոյում դեմոկրատական կուսակցության համագումարում ելույթի ժամանակ։

«ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել նախագահ Հարիսին և սկսել նոր էջ։ Քամալա Հարսը պատրաստ է այդ աշխատանքին։ Այո՛, նա կարող է»,- ասել է Օբաման։

40 րոպե տևած իր ելույթում Օբաման շնորհակալություն է հայտնել նախագահ Ջո Բայդենին, որը, նրա խոսքով, պաշտպանել է ժողովրդավարությունը մեծ վտանգի պահին, ինչպես նաև զգուշացում արել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ կրկին իշխանության գալու մասին: «Մեզ պետք չէ ևս 4 տարվա պարծենկոտություն, խառնաշփոթ և քաոս։ Մենք արդեն տեսել ենք այդ կինոն և գիտենք՝ շարունակությունն ավելի վատը կլինի»,- ասել է Օբաման։

1960 | 0
Facebook