Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու լիակատար ջախջախումը»․ Մեդվեդև

12:00, չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2024 թ.
«Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու լիակատար ջախջախումը»․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Կուրսկի մարզի վրա հարձակումից հետո Ուկրաինայի հարցով ոչ մի բանակցություն չպետք է լինի:

«Ըստ իս՝ վերջին շրջանում, թեկուզ տեսականորեն, բայց կար մեկ վտանգ՝ բանակցային թակարդը, որին մեր երկիրը կարող էր գնալ որոշակի հանգամանքների դեպքում, այսինքն՝ խաղաղության մասին վաղ և անհարկի բանակցությունները, որոնք առաջարկվել են միջազգային հանրության կողմից և պարտադրվել Կիևի ռեժիմին։ Անհասկանալի հեռանկարներով և հետևանքներով»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։

Նրա խոսքով՝ Կուրսկի վրա հարձակումից հետո «ամեն ինչ իր տեղն ընկավ»։ «Այլևս ոչ մի բանակցություն՝ մինչև թշնամու լիակատար ջախջախումը»,- հավելել է Մեդվեդևը։

4400 | 1
Facebook