Ադրբեջանը պաշտոնապես ԲՐԻՔՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
ԲՐԻՔՍ-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սակայն վերջին շրջանում տնտեսական բլոկին միանալու ցանկություն է հայտնել արդեն 23 պետություն: