ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունն այն մասին, որ ՀԱՄԱՍ-ը հետ է կանգնում Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրից, չի համապատասխանում իրականությանը, պնդում են շարժման ներկայացուցիչները:
«ՀԱՄԱՍ-ում մեծ զարմանքով և խորը վրդովմունքով են լսել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը, որում նա հայտարարում է, թե իբր շարժումը հետ է կանգնում Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրից․․․Այս հայտարարությունը միայն մոլորեցնում է և չի արտացոլում այս հարցի վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի դիրքորոշումը»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի թելեգրամյան գրառման մեջ։