Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեզնից բացի՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, ոչ մեկին»․ Լուկաշենկո

11:06, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ.
«Մեզնից բացի՝ ո՞ւմ է պետք Հայաստանը, ոչ մեկին»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային որոշ երկրներ ձգտում են օգուտ քաղել Ռուսաստանից՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով: Այս մասին Լուկաշենկոն ասել է «Россия» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ԱՊՀ երկրներին միասնության կոչ է արել և քննադատել ԱՊՀ որոշ երկրների՝ ՌԴ-ի հանդեպ անարդար վերաբերմունքի համար։

«Կգա ժամանակ, երբ ԱՊՀ երկրները կրկին օգնության համար կդիմեն Ռուսաստանին և Բելառուսին: Ո՞վ է սպասում Ղազախստանի կամ Ուզբեկստանի ապրանքներին Ամերիկայում կամ ԵՄ-ում։ Ոչ ոք։ Կամ Հայաստանը՝ բացի մեզնից, ո՞ւմ է պետք, ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- ասել է Լուկաշենկոն։

5909 | 5
Facebook