Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Մոդին համաձայնել է Պուտինի և Զելենսկու հաղորդագրությունները փոխանցել. Bloomberg

00:18, երեքշաբթի, 20 օգոստոսի, 2024 թ.
Մոդին համաձայնել է Պուտինի և Զելենսկու հաղորդագրությունները փոխանցել. Bloomberg

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ով ծրագրում է մոտ ապագայում այցելել Կիև, ռուս-ուկրաինական հակամարտությունում միջնորդական առաքելություն չի ստանձնի, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այնուամենայնիվ, նա համաձայնել է ,անհրաժեշտության դեպքում, հաղորդագրություններ փոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։
     Ըստ Bloomberg-ի՝ Նարենդրա Մոդիի՝ որպես միջնորդ հանդես գալու դժկամությունը բացատրվում է Հնդկաստանի կախվածությամբ ռուսական էներգառեսուրսների և զենքի էժան մատակարարումներից: Գործակալության զրուցակցի խոսքով՝ պարոն Մոդիի հետ հանդիպումը պարոն Զելենսկու համար կարևոր է Հնդկաստանի դերը հակամարտության կարգավորման հարցում քննարկելու համար։ Հնդկաստանի վարչապետն անվտանգության նկատառումներից ելնելով նախատեսում է Կիևում անցկացնել ընդամենը մի քանի ժամ, նշում է գործակալությունը։

Հուլիսի 8-ին Նարենդրա Մոդին երկօրյա այցով ժամանել էր Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար և հայտարարել Ուկրաինայում խաղաղության հասնելու` իր պատրաստակամության մասին։ Կրեմլն այցից հետո հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետը «չի հավակնում միջնորդի ջանքեր գործադրել»։ Հնդկական Wion հեռուստաալիքը պարոն Մոդիի այցն Ուկրաինա անվանել է «դիվանագիտական ​​առաքելության շարունակություն»։

3622 | 0
Facebook