Իսրայելական կողմն ընդունել է ԱՄՆ-ի նոր առաջարկը, որը կոչված է` նվազեցնելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ տարաձայնությունները Գազայի հատվածում հրադադարի հարցում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն, ով այցով գտնվում է Իսրայելում:
«Այսօր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ շատ արդյունավետ հանդիպման ժամանակ նա ինձ հաստատեց, որ Իսրայելն ընդունում է (տարաձայնությունները) հաղթահարելու առաջարկը։ Հիմա Համասը պետք է նույնը անի»,- ասել է Բլինքենը:
The Times of Israel-ը հայտնում է, որ Բլինքենի հետ հանդիպումից հետո Նեթանյահուն համաձայնել է այս շաբաթվա վերջին բարձր մակարդակի պատվիրակություն ուղարկել` Գազայի հատվածի շուրջ բանակցությունների նպատակով։ Ակնկալվում է, որ նրա կազմում կլինեն Մոսադի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (Շին Բեթ) ղեկավար Ռոնեն Բարը։
Գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն անցյալ շաբաթ Դոհայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում նոր առաջարկ է ներկայացրել։ Պաղեստինյան խմբակցությունը մերժել է նրան։