Հնդկաստանի ԱԳՆ-ն հաստատել է՝ վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ երկուշաբթի տեղի կունենա հատուկ ճեպազրույց՝ նվիրված վարչապետի այցերին՝ Լեհաստան և Ուկրաինա։
Ավելի վաղ Economic Times թերթը գրել է, որ Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ՝ Ուկրաինայի նախագահի քննադատական հայտարարությունից հետո՝ կապված Մոդիի՝ ՌԴ այցի հետ։