Ֆրանսիայում պարեկային ինքնաթիռը վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ, դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Լե Լավանդու կոմունայում:
Ինքնաթիռն ընկել է ջուրը։ Հաղորդվում է, որ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։
Խոսքը Fouga Magister ինքնաթիռի մասին է։ Այն Ֆրանսիայում նախագծված երկտեղանոց ռեակտիվ ուսումնական սարք է, որի հիմնական նպատակը օդային ուժերի օդաչուների թռիչքային ուսուցումն է։
Ինքնաթիռի անկման պահը նկարահանել են տեսախցիկները: