ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը նրան կոչ է արել արագ վերջ դնել պատերազմին, գրում է The Times of Israel-ը։
«Նեթանյահուին կոչ եմ արել արագ հաղթել, քանի որ Գազայի հատվածում սպանությունները պետք է դադարեն»,- ասել է Թրամփը՝ հերքելով, որ Իսրայելի վարչապետին կոչ է արել չընդունել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ հրադադարի մասին համաձայնագիրը։
«Նեթանյահուին գիտի՝ ինչ է անում»,- հավելել է Թրամփը։