Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կանադական զենքն օգտագործել Ռուսաստանի տարածքում, հաղորդում է CBC-ը։
«Կանադան աշխարհագրորեն չի սահմանափակում իր ռազմատեխնիկայի օգտագործումը, որը մենք փոխանցել ենք Ուկրաինային»,- ասվում է հայտարարության մեջ։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ պարզ չէ՝ կիրառվել է արդյոք կանադական տեխնիկան Կուրսկի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակման ժամանակ։