ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանն ընդունել է ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային, որն ազատ էր արձակվել՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակման արդյունքում:
Բայդենը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և լուսանկար հրապարակել Կարա-Մուրզայի ընտանիքի հետ։
«Այսօր Սպիտակ տանը դիմավորեցի Վլադիմիր Կարա-Մուրզային և նրա ընտանիքին՝ նշելու նրա վերադարձն ԱՄՆ։ Վլադիմիրը 2,5 տարի անցկացրեց Ռուսաստանում անարդար բանտարկության պայմաններում: Այսօր նրա ընտանիքը կրկին վերամիավորվել է»,- գրել է Բայդենը։