Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ազատագրման 79-ամյակի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«ԿԺԴՀ առաջնորդը հաստատուն համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի տոկուն ժողովուրդը՝ Պուտինի ղեկավարությամբ, վճռականորեն կպաշտպանի պետության ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության շահերը և կհաղթի խաղաղության ու արդարության համար սրբազան պատերազմում՝ տարածաշրջանում խաղաղության և միջազգային արդարության հասնելու համար»,- հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի բանակները պետք է «էլ ավելի միավորվեն և կարևոր դեր խաղան գլոբալ խաղաղության պաշտպանության գործում»։