«Աշխարհում «կապիկի ծաղիկի» համաճարակ է սկսվում»․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը համաշխարհային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ կապիկի ծաղիկի համաճարակի պատճառով։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոններն (CDC) իրենցվ հերթին արտակարգ դրություն են հայտարարել առողջապահության ոլորտում։ 2023թ․ այս հիվանդությամբ վարակման դեպքերի թիվը զգալիորեն աճել է։ 2024թ․ գրանցվել է հիվանդացության ավելի քան 14 000 դեպք, մահացել է 524 մարդ։ Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է: Այդպես է կոչվում, քանի որ առաջին անգամ հայտնաբերվել է 1958 ին կապիկների մոտ: Սակայն դա չի նշանակում, որ դրանով միայն կապիկներն են հիվանդանում, կամ որ այն մարդուն է փոխանցվում միայն կապիկներից: Վիրուսը փոխանցում են ոչ միայն և ոչ այնքան պրիմատները, որքան տարատեսակ վայրի կրծողները, ասենք՝ առնետները կամ սկյուռները: Մարդու մոտ այս հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1970 թվականին՝ Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունում: Դրանից հետո հիվանդության դեպքերը հիմնականում գրանցվել են Կենտրոնական և արմտյան աֆրիկայի մեկ տասնյակ երկրներում, որ մոտ են հիվանդության բնօրրանը համարվող տրոպիկական անտառներին։ Կապիկի ծաղիկը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում է կենդանուց մարդուն, եթե մարդը շփվում է հիվանդ կենդանու հետ, կամ վարակված կենդանին օրինակ կծում է մարդուն, կամ մարդն օգտագործում է այդ կենդանու միսն ու մորթին: Մարդուց մարդ փոխանցումն ավելի քիչ է հանդիպում, այս դեպքում հիվանդությունը կարող է փոխանցվել սերտ շփումների, համբույրի, սեռական հարաբերությունների կամ հիվանդի կողմից օգտագործված անկողնային պարագաների ու սրբիչների միջոցով: Հնարավոր է նաև օդակաթիլային փոխանցում՝ եթե հիվանդը առողջ մարդու վրա հազա կամ փռշտա: Կապիկի ծաղիկը սկսվում է ջերմությամբ, թուլությամբ, գլխացավով ու մկանացավով, լիմֆատիկ հանգույցների այտուցով, ապա բշտիկներ են առաջանում դեմքի, ձեռքերի, հետո նաև ամբողջ մարմնի վրա: Մինչ այդ գաղտնի շրջան է, որ կարող է տևել 5-21 օր (ավելի հաճախ՝ 6-13 օր): |