Նրանք, որոնց մեքենաները մայիսի 30-ից գտնվում են կալանքի տակ, թող գրեն Սրբազան պայքարի էջին, կամ մոտենան ու իրենց տվյալներն ասեն, որովհետև սկսելու ենք իրավական գործընթաց։ Այս մասին այսօր Երազ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը:
«Եթե մայիսի 30-ին պայքարի գործողությունների ընթացքում ձեր մեքենան ապօրինի տեղափոխվել է տուգանային հրապարակ և դեռևս ձեզ չի վերադարձվել, խնդրում ենք Ձեր անուն, ազգանուն, հայրանունը, հեռախոսահամարը և մեքենայի պետհամարանիշն ուղարկել մեր էլ.հասցեին` srbazanpaykar@gmail.com»,- նշել է նա: