Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարտական ​​գործողություններին մասնակցելուց հրաժարվող ռուս զինծառայողը կրակել է զինակիցների վրա

21:18, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
Մարտական ​​գործողություններին մասնակցելուց հրաժարվող ռուս զինծառայողը կրակել է զինակիցների վրա

Ռուսաստանի Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում ռուսական բանակի զինծառայողը ինքնաձիգից կրակել է երեք գործընկերների վրա, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ զինվորը եղել է «համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող» (այսպես են անվանում պատերազմին մասնակցելուց հրաժարվողներին)։ Նրան երկու օր առաջ տեղափոխել են Կուրսկի մերձակայք և ուղարկել սահմանային գոտի։

Թե ինչից է առաջացել կոնֆլիկտը, չի հաղորդվում։ Տեղեկություններ կան, որ զինծառայողը հոգեկան խնդիրներ է ունեցել, և հենց այդ պատճառով է հրաժարվել մարտական ​​գործողություններին մասնակցելուց։

3866 | 0
Facebook