Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Սա մեր իրավունքի և գործունեության խախտում է»․ Վազգեն Սաղաթելյան

15:36, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
«Սա մեր իրավունքի և գործունեության խախտում է»․ Վազգեն Սաղաթելյան

«Անհասկանալի է ինձ համար դատարանի որոշումը։ Այն, որ ես հիմա սահմանափակված եմ իմ կարծիքն արտահայտելու բառամթերքի մեջ, դա նրա հետևանք չի, որ ես «Իմնեմնիմի»-ն չեմ վարում, այլ նրա, որ համարել են՝ դա քրեական հանցագործություն է»,- նշել է «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը՝ անդրադառնալով դատարանի՝ «Իմնեմնիմի» փոդքաստը ևս 3 ամսով վարել թույլ չտալու որոշմանը։ «Մենք մեր խոսքը տեղ կհասցնենք այլ հաղորդումներով, լայվերով։ Շատ դժվար է օրվա իշխանությունների որակից ելնելով՝ խոսել իրենց մասին նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, բայց մենք դա անում ենք, կարող ենք անել։ Համարում եմ, որ սա մեր իրավունքի և գործունեության խախտում է, որովհետև փոդքաստը բրենդ է, որին վստահում ու սպասում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ»,- հավելել է Սաղաթելյանը։

«Սա մեր իրավունքի և գործունեության խախտում է»․ Վազգեն Սաղաթելյան
1171 | 0
Facebook