Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան վաղը՝ օգոստոսի 15-ին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդականին։
Նրա խոսքով՝ բանակցությունները կկայանան Կատարի մայրաքաղաք Դոհայում։
Խորհրդականի տեղեկացմամբ՝ Իսրայելի պատվիրակությունը կգլխավորի «Մոսադ» հետախուզական ծառայության տնօրեն Դավիդ Բարնեան: