«Դատախազներից մեկն ունի հստակ անձնական վերաբերմունք իմ նկատմամբ։ Ես սրա վերաբերյալ բերելու եմ անառարկելի փաստեր»,- այսօրվա նիստի ժամանակ ասել է Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով դատարանի՝ մինչ այդ կայացրած որոշմանը։ «Ես հույս ունեմ, որ մի օր հայկական արդարադատության համակարգը կլինի այնպիսին, որ նման մարդիկ տեղ չեն ունենան այդ համակարգում։ Մեզ կալանավորելն աբսուրդ էր և քաղաքական հետապնդում ու պատիժ, ոչ թե խափանման միջոց»,- նշել է Սամսոնյանը։
Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում են «Իմնեմնիմի»-ի գործով նախնական դատական լսումները: