ՌԴ Նովոսիբիրսկի մարզում «Ռոսգվարդիա»-ի ղեկավարությամբ կայացել է «Կոբալտ-2024» զորավարժությունների բացման արարողությունը, հաղորդում է ТАСС-ը։ Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ուժերի խմբավորումների և միջոցների գործողությունների նոր ձևեր ու եղանակներ, կփորձարկվեն զինտեխնիկայի նոր նմուշներ, ինչպես նաև անօդաչուների, հետախուզական միջոցների կիրառման մարտավարական հնարքներ։
«Այժմ աշխարհում իրադրությունն անկայուն է, և ահաբեկչական մեծ ակտիվության, սահմանադրական կարգի խախտման փորձերի, զինված բախումների և պատերազմների հրահրման պայմաններում ստեղծված իրավիճակը պահանջում է մարտական կիրառման համար մշտական ակտիվություն»,- բացման արարողության ժամանակ ասել է «Ռոսգվարդիա»-ի Սիբիրյան շրջանի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Մարկովը։
Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հայաստանը զորավարժություններին չի մասնակցում։