Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Կիևում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենին ներկայացրել է ռազմական գործողությունների գոտում տիրող իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը։
Երմակը և Օ'Բրայենը քննարկել են Կիևի և Վաշինգթոնի միջև պաշտպանական ոլորտում կնքված պայմանավորվածությունները։
Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ այցն «ազդանշան է առ այն, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ուկրաինային»։