Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Փաշինյանը հասկանում է՝ եթե օրակարգը թողնի Բագրատ Սրբազանին, իր ռեյտինգը շարունակելու է գահավիժել». Տիգրան Քոչարյան

11:18, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
«Փաշինյանը հասկանում է՝ եթե օրակարգը թողնի Բագրատ Սրբազանին, իր ռեյտինգը շարունակելու է գահավիժել». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը 168TV-ի եթերում ասել է, որ Նիկոլ Փաշինյանը լավ հասկանում է՝ եթե մի քանի օր լրատվական դաշտում չհայտնվի, խնդիր է ունենալու, այդ իսկ պատճառով արձակուրդն անցկացրել է «TikTok»-ում. «Բագրատ Սրբազանն ու նրա գլխավորած շարժումն անընդհատ որոշակի օրակարգեր է ստեղծում: Բոլորը սպասում են, որ Սրբազանն արձակուրդ կգնա, կմարի շարժումը, բայց անընդհատ հանդիպումներ, այցեր և այլն: Փաշինյանը շատ լավ հասկանում է՝ եթե օրակարգը թողնի ընդդիմությանը, ավելի ստույգ՝ Սրբազանին, իր ռեյտինգը շարունակելու է գահավիժել: Դրա համար ամեն օր հեծանիվ են քշում, լոբի մաքրում, այստեղ, այնտեղ գնում, անընդհատ լցնում օրակարգը, շեղում, որպեսզի հակառակ կողմի գործողությունները չլինեն միակը՝ տվյալ մեդիա օրակարգում»,- նշել է Քոչարյանը:

Տիգրան Քոչարյանի հարցազրույցը
2262 | 1
Facebook