Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան հայտարարել է, որ չի առաջադրվի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում, հաղորդում է Kyodo-ն:
Սա նշանակում է, որ նա կլքի վարչապետի պաշտոնը։ Կիշիդան հայտարարել է, որ իր որոշումն առաջին քայլն է՝ ցույց տալու, որ ԼԴԿ-ն կփոխվի։
Կիշիդան վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականից։