Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Բելառուսը զինտեխնիկա է փոխանցում Ռուսաստանին․ #Belnews

10:24, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
Բելառուսը զինտեխնիկա է փոխանցում Ռուսաստանին․ #Belnews

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է երկրի ռազմական ստորաբաժանումներից զինտեխնիկայի մի մասը փոխանցել ՌԴ ԶՈՒ-ին, գրում է Belnews-ը՝ հղում կատարելով Բելառուսի պաշտպանության նախարարության աղբյուրին։
     Աղբյուրի տվյալներով՝ ռուսական կողմը՝ ինչպես ՌԴ Կուրսկի մարզում, այնպես էլ այլ ուղղություններով կորուստների և տեխնիկայի պակասի ֆոնին, դիմել է Բելառուսին։
     Պարբերականը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն ռուսական կողմին ռազմատեխնիկա է փոխանցում․ 2022թ․ ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանը դիմել է Բելառուսին՝ զինանոցն օգտագործելու խնդրանքով։ Այդ ժամանակ, ինչպես նշում է պարբերականը, Լուկաշենկոյի հրամանով ռուսական բանակին են տրամադրվել T-72A տանկեր, զինամթերք, հրետանային զենք, ավտոմոբիլային և բեռնատար տեխնիկա։

3772 | 0
Facebook