ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Շանթ»-ի եթերում անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ ասել է, որ իրավիճակը լարված է. «Ամբողջ աշխարհը բանակցությունների մեջ է, բոլորը խոսում են իրար հետ՝ ռուսները, ամերիկացիները, իրանցիները, Թուրքիան, Իսրայելը. ոմանք պատերազմը կանխարգելելու նպատակով, ոմանք՝ հակառակը: Միակ մարդը, որ օլիմպիական հանգստության մեջ է, դա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը հանգիստ վայելում է արձակուրդը և որոշել է որևէ կերպ չխառնվել համաշխարհային քաղաքականության գործընթացներին, ինչը համարում եմ աբսուրդային: Այսօր ամենավտանգված երկրներից մեկը ՀՀ-ն է ու պետք է ունենար ակտիվ դիվանագիտություն»,- ասել է Զուրաբյանը: