Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Մայթն անանցանելի է քաղաքապետարանի ենթակաների պատճառով». Էդուարդ Հայրումյանը` Փաշինյանին

02:00, չորեքշաբթի, 14 օգոստոսի, 2024 թ.
«Մայթն անանցանելի է քաղաքապետարանի ենթակաների պատճառով». Էդուարդ Հայրումյանը` Փաշինյանին

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը` կից տեսանյութով. «Երեկ Նիկոլ Փաշինյանը պատմում էր մայթերի մասին իր անձնական պատկերացումները՝ որտեղ զավթված մայթերի պատասխանատուների առաջին 2 տողում սովորական քաղաքացիներն են և նոր 3-րդ տեղում պետական (հարկադրական) մարմինները։
     Ես փորձեցի այսօր մի փոքրիկ օրինակով ցույց տալ, թե ինչ վիճակում է Բաղյան փողոցի մայթին պետական մարմինների անգործության պատճառով։
     Այս փողոցի մի քանի հարյուր մետր մայթը մոտ 7 հատվածում անանցանելի էր, բոլոր դեպքերում էլ պատասխանատուն (եթե կուզեք մեղավորը) Երևանի քաղաքապետարանի ենթակա այս կամ այն պաշտոնյան է»։

2982 | 1
Facebook