Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին հայտարարել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ գերի են հանձնվել

22:54, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
Զելենսկին հայտարարել է, որ հարյուրավոր ռուս զինվորներ գերի են հանձնվել

Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում ուկրաինական ուժերի գործողության ընթացքում հարյուրավոր ռուս զինվորականներ գերի են հանձնվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա հայտնել է, որ օգոստոսի 13-ին մի քանի զեկույց է լսել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիից, մասնավորապես՝ Ռուսաստանի Կուրսկի շրջանում գործողության մասին։

«Շնորհակալ եմ մեր բոլոր տղաներին, ովքեր համալրում են փոխանակման ֆոնդը, սա շատ կարևոր է մեր պետության համար։ Հարյուրավոր ռուս զինվորականներ արդեն հանձնվել են, և նրանք բոլորը մարդկային վերաբերմունքի են արժանանալու. նրանք նույնիսկ իրենց` ռուսական, բանակում նման վերաբերմունք չեն ստացել»,- ասել է Զելենսկին։

Սիրսկին Զելենսկիին հայտնել է, որ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել մեկից երեք կիլոմետր, և հսկողության տակ են վերցրել 40 քառակուսի կիլոմետր տարածք։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Կուրսկի մարզում իշխանություններն սկսել են Բոլշեսոլդատսկի շրջանի տարհանումը։ Բոլշեսոլդացկի շրջանը գտնվում է Բելովսկի շրջանից հյուսիս, սահմանակից չէ Ուկրաինային։ 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ այնտեղ բնակվում էր մոտ 11 հազար մարդ։

4038 | 0
Facebook