Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Ռուսական թելեգրամ-ալիքները խոստովանում են` այսպես զանգվածաբար գերի են հանձնվել մեկ էլ 1941 թվականին

18:06, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
Ռուսական թելեգրամ-ալիքները խոստովանում են` այսպես զանգվածաբար գերի են հանձնվել մեկ էլ 1941 թվականին

Մոտ երկու հազար ռուս զինվորականներ, որոնց կեսը` ժամկետային, կարող էին գերեվարվել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի շրջանի համար մղվող մարտերում։ Այս տեղեկությունը «Թելեգրամ»-ում հրապարակել է «Օդային ուժեր հանուն ազնվության և արդարության» ռուսական Z-ալիքը, որը կապված է Ռուսաստանի զինված ուժերի հետ։

«Հյուսիս» զորախմբի գործընկերը (Ռուսաստանի զինված ուժերի մի խումբ, որը գործում է Խարկովի և Սումիի շրջաններում) ասաց, որ այնտեղ բոլորը ցնցված են հակառակորդին հանձնված մեր զինվորների քանակից։ Նա ասում է, որ նման զանգվածային գերի հանձնվել, հավանաբար, եղել է միայն 1941 թվականին»,- հայտնում են ռուսական աղբյուրները:

Մեկ շաբաթ է` մարտեր են Կուրսկի մարզում. ինչ է հայտնի զորքերի, գերիների թվի և Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացման մասին. «Դոժդ»
17254 | 0
Facebook