«Իրավունքի տեսանկյունից հիմք չկա կալանքը երկարաձգելու»․ Սերգեյ Հարությունյան
17:12, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
«Կարող ենք արձանագրել, որ քննիչի կողմից կալանքը երկարաձգելու միջնորդությամն բոլոր փաստարկներն անհիմն էին։ Իրավունքի տեսանկյունից հիմք չկա կալանքը երկարաձգելու։ Գերասիմը հոգեպես և ֆիզիկապես պատրաստ է մնալ անազատության մեջ հանուն իր գաղափարի։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14:00-ին»,- ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով Գերասիմ Վարդանյանի գործով այսօրվա նիստի արդյունքներին։
«Իրավունքի տեսանկյունից հիմք չկա կալանքը երկարաձգելու»․ Սերգեյ Հարությունյան