Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հութիները վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը

16:24, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
Հութիները վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը

Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության գրասենյակը և առգրավել այնտեղ գտնվող փաստաթղթերն ու փոխադրամիջոցները: Այս մասին հայտնել է գրասենյակի ղեկավար Ֆոլքեր Թյուրքը։

«ՄԱԿ-ի գրասենյակ մուտք գործելն ու բռնի ուժով փաստաթղթերն ու ունեցվածքն առգրավելը հակասում են ՄԱԿ-ի արտոնություններին և անձեռնմխելիությանը: Դա նաև լուրջ հարձակում է ՄԱԿ-ի մանդատն իրացնելու կարողության վրա, ներառյալ՝ մարդու իրավունքների խրախուսման ու պաշտպանության առումով, որոնց պաշտպանությանն է կոչված գրասենյակը»,- ասել է նա։

2014 | 1
Facebook