Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Ագրեսիային պատասխանելը ցանկացած պետության իրավունքն է»․ Փեզեշքիան

14:24, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
«Ագրեսիային պատասխանելը ցանկացած պետության իրավունքն է»․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ և նշել, որ ագրեսիային պատասխանելը ցանկացած պետության անքակտելի իրավունքն է։ Սթարմերը Թեհրանին կոչ է արել ձեռնպահ մնալ Իսրայելին հարվածելուց՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության:

«Հայտարարելով, որ ԻԻՀ տեսանկյունից պատերազմը չի բխում աշխարհի ոչ մի երկրի շահերից՝ Փեզեշքիանն ագրեսորի

պատիժն անվանել է պետությունների օրինական իրավունք և հանցագործությունն ու ագրեսիվ քաղաքականությունը կասեցնելու միջոց»,- հայտնել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

1961 | 0
Facebook