Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

«Հիմարություն էր Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելու Բայդենի խոսքը»․ Թրամփ

11:30, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
«Հիմարություն էր Ուկրաինային ՆԱՏՕ-ում ընդունելու Բայդենի խոսքը»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ամերիկացի գործարար Իլոն Մասքին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելու մասին, հիմարություն էին։

Թրամփը հայտարարել է, որ Բայդենը սկսել է հիմարություններ ասել, օրինակ, ենթադրել է, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն, ըստ Թրամփի, Ռուսաստանը երբեք դրան չէր համաձայնի։ «Պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի»,- հավելել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Բայդենը «դեռևս 30 տարի առաջ IQ-ի ցածր մակարդակ ուներ, իսկ հիմա այն ընդհանրապես չկա»։

2628 | 0
Facebook