«Իսակովի պողոտայում խցանումը հասել է մինչև ոստիկանության ակադեմիա. պարեկ չկա». Վահե Գրիգորյան
10:36, երեքշաբթի, 13 օգոստոսի, 2024 թ.
Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսակովի պողոտայում խցանումը հասել է մինչև ոստիկանության ակադեմիա, ու պարեկ չկա՛, չկա՛ պարեկ, մինչդեռ անգամ շտապօգնության մեքենան է խցանման մեջ մի կերպ շարժվում. ու սա դեռ ամռանը, երբ դպրոցները ու համալսարանները չեն գործում, իսկ բնակչության մի զգալի մաս էլ Հանրապետությունում չէ»: