Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Բաքվում առկա են վախեր». Վարդան Ոսկանյան

23:42, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ.
«Բաքվում առկա են վախեր». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Վերջին օրերին Իրան-Իսրայել լարվածության աճի և իրանական կողմից իր ախոյանին սպասմամբ հոգեբանորեն հյուծելու խորապատկերին Բաքվի բռնապետը և նրա գլխավորած բարբարոսական վարչախումբն, իրավամբ, գտնվում են միջազգային ԶԼՄ-ների և իրանական թելեգրամյան ալիքների լրատվական հոսքերի` միմյանց հաջորդող «ռմբահարման» տակ՝ կապված Իրանի կողմից արհեստածին Ադրբեջանի տարածքի՝ որպես իսրայելական պլացդարմի, հնարավոր թիրախավորման հետ։

Որքանով է այդ լրահոսը համապատասխանում իրականությանը, դժվար է միանշանակորեն պնդել, սակայն փաստ է, որ Բաքվում, նաև դատելով այսօրվա հերքումից, հստակորեն առկա են վախեր, քանի որ, ըստ «Վիկիլիքսի» գաղտանզերծված փաստաթղթերի՝ անձամբ Բաքվի բռնապետն էր տարիներ առաջ հայտարարել, որ Ադրբեջան-Իարայել հարաբերությունները նման են սառցաբեկորի, որի երևացող միայն փոքր հատվածն է ջրի երեսին»։

4931 | 0
Facebook