Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություն են իրականացնում Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան կավարտի պատերազմն այնպես, ինչպես դա իրեն պետք է և անվտանգություն կբերի երկրի բնակիչներին։
«Կարող եմ խոստանալ ամենակարևորը՝ Ուկրաինան, չնայած պատերազմի ծանր հանգամանքներին, չի ունենա պատերազմի պատճառով կորցրած սերունդ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։