Սուրբ Աննա եկեղեցու բակը մարդաշատ է: Այստեղ րոպեներ առաջ Բագրատ Սրբազանը դիմավորեց երիտասարդական երթի մասնակիցներին: «Երիտասարդությունը ոչ միայն հաճույքի մասին է, այլև պայքարի, սխրանքի ու հերոսության»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Դիտարկմանը` այսօր իշխանությունն ունի աջակցություն դրսից, դուք չունեք, Սրբազանը պատասխանեց. «Աջակցությունն այ այս ժողովուրդն է` ինքն իրեն աջակցող: Այս պայքարի հաղթանակին այլըտրանք գոյություն չունի: Դա որոշված խնդիր է»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը:
Հաջորդ հարցին` հանրային շրջանակներն ասում են` այս հարցը պետք է բարոյական դաշտից տեղափոխել քաղաքական դաշտ, Բագրատ Սրբազանը պատասխանեց. «Շարժումն իր էությամբ հոգևոր-բարոյական է, լուծումներով` քաղաքական»: