Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Օլիմպիական խաղերում ըմբիշ Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոքով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նշում է «Արմենպրես»-ը:
«Օլիմպիական խաղերում ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանի և իրանցի Մոհամադհադի Սարավիի գոտեմարտի բողոքարկման գործընթացը հետևյալ փուլում է. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է, որ մրցավարները ճիշտ որոշում են կայացրել: Այն, որ մենք 100 տոկոսով ճիշտ ենք, դա փաստ է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, կցելով Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի բողոքարկումը և Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պատասխանը, դիմել է միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին»,- ասել է Գիլոյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։