Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկրաշարժը գյուղերից մեկում 50-ից ավելի տուն է վնասել

15:30, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ.
Երկրաշարժը գյուղերից մեկում 50-ից ավելի տուն է վնասել

Երկրաշարժի հետևանքով փլուզումներ չկան, միայն ճաքեր են առաջացել: Այս մասին «Իրավաբան»-ի հետ զրույցում ասել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը:
     «Ճաքերն առաջացել են և՛ սեփական շինությունների, և համայնքային նշանակության շինությունների վրա, այդ թվում նաև դպրոցի»,- նշել է Բավեյանը՝ հավելելով, որ հանձնաժողովը տեղում ուսումնասիրում և արձանագրում է կրած վնասները:
     Բավեյանը հայտնել է նաև, որ երբ երկրաշարժը տեղի է ունեցել, մարդիկ գիշերն իրենց տներից դուրս են եկել, սակայն խուճապ չի եղել։

7665 | 0
Facebook