Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և Ազգային հակակոռուպցիոն բյուրոն բացահայտել են զանգվածային կոռուպցիոն սխեմա, որը կազմակերպել էր էներգետիկայի փոխնախարարը։ Украинская правда-ի հաղորդմամբ՝ խոսքն Ալեքսանդր Հեյլոյի մասին է։
Համալիր միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ վերջինը կես միլիոն դոլարի կաշառք է ստացել։ Քննության տվյալներով՝ այդ գումարի դիմաց պաշտոնյան՝ օգտվելով իր լիազորություններից, խոստացել է Լվով-Վոլինյան ածխային ավազանի պետական ձեռնարկությունների ղեկավարներին անարգել օգտագործման հանձնել Դոնեցկի մարզի մերձճակատային շրջանի հանքերից հանքարդյունաբերական սարքավորումները։