Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել. 7 տարեկան տղան ջրահեղձ է եղել

13:48, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ.
Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել. 7 տարեկան տղան ջրահեղձ է եղել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան «Վայոց ձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Ոստիկաններն ու պարեկերը պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալու նպատակով գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

33235 | 0
Facebook