«Դիմում եմ մեր բոլոր համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերին՝ Բաքվում նոյեմբերի 11-22-ը անցկացվող COP29-ի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին ընդառաջ, այս պահից անընդհատ՝ ամեն օր պիտի խոսեք, կոչ պիտի անեք բոլոր երկրներին՝ բոյկոտել ՄԱԿ-ի կլիմայի համաժողովը Բաքվում»,- «Հայելի» ակումբում կոչ արեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով բոյկոտման 3 պարտադիր կետ․ «Մինչև Հայաստան չվերադարձվեն հայ ռազմագերիները, մինչև ադրբեջանական զինուժը դուրս չգա ՀՀ զավթված սուվերեն տարածքից, մինչև օկուպացված Արցախում չդադարեցվի մշակութային վանդալիզմը․ այս 3 կոչը պիտի անեք։ Ոչ միայն Հայաստանի իշխանությունը չպիտի գնա, այլև պիտի կոչ անեք Եվրոպական միության երկրներին՝ բոյկոտել այդ կլիմայի համաժողովը»։