ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է USS Georgia ատոմային սուզանավ ուղարկել Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնել է Փենթագոնի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ Օսթինի զրույցը:
Բացի այդ, նշվում է, որ Օսթինը հրահանգել է արագացնել F-35C կործանիչներով Abraham Lincoln ավիակրի տեղափոխումը տարածաշրջան։ Դրա հետ մեկտեղ տարածաշրջանում, ինչպես նշել է Փենթագոնը, արդեն գտնվում է Theodore Roosevelt ավիակիր խումբը։