Իսրայելի բանակն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարվածի սպառնալիքի ֆոնին, հաղորդում է իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը։ Նշվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի մոտ, այդ պետությունների տարածքում բնակվում են իրանցիների, իսկ Ադրբեջանն Իրանի հետ ընդհանուր սահման ունի։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի և Բեյրութում «Հըզբոլլահ»-ի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։