Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

08:30, երկուշաբթի, 12 օգոստոսի, 2024 թ.
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 12-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Օգոստոսի 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 12-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21մ/վ արագությամբ։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։

1734 | 0
Facebook