Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Պաղեստինի նախագահը մեկնում է Մոսկվա

13:18, կիրակի, 11 օգոստոսի, 2024 թ.
Պաղեստինի նախագահը մեկնում է Մոսկվա

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասն օգոստոսի 12-14-ը կայցելի Մոսկվա, ակնկալվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Աբդել Նոֆալը։ Նրա խոսքով՝ քննարկման հիմնական թեման կլինի Մերձավոր Արևելքում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը: Կողմերը կքննարկեն Գազայում իրավիճակը, ինչպես նաև Մոսկվայի դերը ճգնաժամի կարգավորման գործում, հստակեցրել է նա: «Մենք շատ ծանր վիճակում ենք, և Ռուսաստանը մեր մտերիմ երկիրն է։ Մենք պետք է խորհրդակցենք»,- նշել է Նոֆալը։

2110 | 0
Facebook