ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ որոշել է չվերընտրվել, քանի որ դա անհրաժեշտ է համարում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակը կանխելու համար։
Բայդենի խոսքերը մեջբերում է cbsnews-ը: Նախագահն ընդգծել է, որ ամերիկյան առաջնորդ լինելն իր համար մեծ պատիվ է, սակայն Թրամփի հաղթանակը թույլ չտալը, նրա կարծիքով, ԱՄՆ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրն է։
Ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը։