Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 սեպտեմբերի, 2024 թ.

Միջազգային

Վրաստանը նոր առաջարկ է արել ԱՄՆ-ին

21:42, շաբաթ, 10 օգոստոսի, 2024 թ.
Վրաստանը նոր առաջարկ է արել ԱՄՆ-ին

Վրաստանը պատրաստ է վերագործարկել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ սենատոր Ժաննա Շահենի և քոնգրեսական Մայք Թերների հետ հանդիպմանը։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները։

Ինչպես նշել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում, Կոբախիձեն նշել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերագործարկելու և բարելավելու անհրաժեշտությունը և ևս մեկ անգամ հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը դրան։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանը մնում է ԱՄՆ-ի հուսալի դաշնակիցը և հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները կվերադառնան զարգացման դրական դինամիկայի։

4202 | 0
Facebook