«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի հաջորդ կանգառը Իջևանն է: Կարճ ժամանակ անց այստեղ տեղի կունենա հայ-վրացական համերգ:
Իջևանցիներին, քաղաքի հյուրերին և զբոսաշրջիկներին իր շուրջն է համախմբել տեղական և վրացական արտադրանքի տոնավաճառը, որի տաղավարներով նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են շրջել:
Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել. «Զբոսանք ֆեստիվառյան Իջևանում»: